Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է։

Հոդերի ՄՌՏ իրականացման համար կիրառվում են ռադիոալիքներ և ուժեղ մագնիսային դաշտ, որոնք թույլ են տալիս ստանալ ներքին օրգանների և հյուսվածքների հստակ պատկերներ։

Քանի որ ՄՌՏ-ի օգնությամբ հնարավոր է ստանալ ոսկրերի շուրջ տեղակայված փափուկ հյուսվածքների հստակ պատկեր, ուստի այն հաճախ է կիրառվում խոշոր հոդերի (ծնկային, ուսային և այլն), ողնաշարի և միջողային սկավառակների հետազոտման նպատակով։ ՄՌՏ-ն լայնորեն կիրառվում է սպորտային և պրոֆեսիոնալ վնասվածքների, հոդերի դեգեներատիվ հիվանդությունների, օրինակ` քրոնիկ արթրիտների, վնասված հոդային մակերեսների, միջողային սկավառակների ճողվածքների ախտորոշման համար։

Ջլերի, կապանների և մկանների նույնիսկ ոչ մեծ պատռվածքները, ինչպես նաև սովորական ռենտգեն հետազոտությամբ ոչ տեսանելի կոտրվածքները նույնպես հնարավոր է ախտորոշվել ՄՌՏ-ի օգնությամբ։

Հոդերի և հենաշարժիչ համակարգի ՄՌՏ իրականացման ցուցումները.

  • հոդերի սպորտային և ոչ սպորտային վնասվածքներ, դեգեներատիվ հիվանդություններ,
  • քրոնիկ արթիրտներ,
  • միջողային սկավառակների ճողվածքներ,
  • հոդում կամ նրա շուրջ գտնվող փափուկ հյուսվածքներում` ցավային համախտանիշի առկայություն,
  • հոդի այտուց ։


Օստեոարթրիտը, որպես հոդում հաճախ հանդիպող ախտաբանական գործընթաց, կարող է առաջանալ ցանկացած հոդում՝ արտաքին տարբեր ազդակների (օրինակ, վնասվածքների) և հոդերի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության հետևանքով, որը կարող է բերել հոդային աճառի կամ ոսկրային հյուսվածքի վնասման։ Սովորական ծանրաբեռնվածության ժամանակ նույնպես կարող է օստեոարթրիտ զարգանալ, եթե աճառի, ոսկրերի, սինովիալ թաղանթի կամ հոդային կապանների և մկանների ախտաբանական փոփոխությունները պայմանավորված են որևէ առաջնային գործընթացով։

Ամենահաճախ ՄՌՏ հետազոտվող հոդը ծնկան հոդն է։

Միշտ կարելի է հայտնաբերել կամ բացառել ծնկան ներքին կառուցվածքների (հոդային աճառի, մենիսկի, կապանների) վնասումը։ ՄՌՏ-ն մասնագետին թույլ է տալիս ավելի կշռադատորեն որոշել, օրինակ, արթրոսկոպիկ վիրահատության իրականացման անհրաժեշտությունը։

Հոդերի բորբոքային, ուռուցքային ախտահարումների ախտորոշումը պետք է իրականացվի բացառապես ՄՌՏ մեթոդով։

Կոնքազդրային հոդի ՄՌՏ իրականացման ցուցումներն են՝

  • օստեոարթրիտ և նրա պատճառների հայտնաբերում,
  • ազդրոսկրի գլխիկի ավասկուլյար նեկրոզ,
  • օստեոմիելիտ,
  • սեպտիկ արթրիտ,
  • սթրեսային կոտրվածք:


Սրունք-թաթային հոդի ՄՌՏ հետազոտության ցուցումներն են՝

  • կոտրվածքի կասկած, որը ռենտգենագրաֆիայով չի ախտորոշվել,
  • ոսկրերի վնասման կասկած,
  • ջլերի և կապանների պատռվածքի կասկած:


Հոդերի ՄՌՏ-ն ախտորոշիչ արդյունավետ մեթոդ է, որը համեմատելի չէ այլ կլինիկական ախտորոշիչ թեստերի հետ։ Հետազոտությունն անվտանգ է (ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայություն), ռենտգեն ճառագայթում չի կիրառվում՝ ի տարբերություն ՀՏ և ռենտգեն ախտորոշման։ ՄՌՏ բարձր թույլատրելիությունը հնարավորություն է տալիս տեսնել մինչև մի քանի մմ չափեր ունեցող օբյեկտները և ստանալ ցանկացած պրոյեկցիայի պատկեր, տեսանելի դարձնել ցանկացած հյուսվածք նորմայում և ախտաբանության պայմաններում։

Ինչո՞ւ արժե անցնել հոդերի ՄՌՏ «Նաիրի» բժշկական կենտրոնում

  • Դուք ստանում եք նկարների որակյալ վերծանում ՄՌՏ ախտորոշման առաջատար մասնագետների կողմից,
  • ՄՌՏ-ից հետո՝ առանց ժամանակ կորցնելու, Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ փորձառու ռևմատոլոգներից, վնասվածքաբաններից՝ բուժման մանրակրկիտ ցուցումներով և բուժվել բարձրորակ բժիշկների հսկողությամբ,
  • կլինիկայում ներկայացված է հոդերի ու կապանների հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ համալիրը։ Իրականացվում են ֆիզիոթերապիա, ներհոդային պունկցիաներ և դեղորայքի ներարկումներ և այլ բուժական միջամտություններ։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Ֆիզիոթերապիա
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ